Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, «Իրավագիտություն» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագրով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու և այլ նպատակներով, ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվել և համալրվում է դոկտոր-պրոֆեսորներով, թեկնածուներով և դոցենտներով: Գործնական բնույթ կրող դասընթացների դասավանդումը շարունակվում է իրականացվել ոլորտում պրակտիկ աշխատանքով զբաղված մասնագետների կողմից: Ներկայումս «Ընդհանուր իրավագիտության» ամբիոնում դասավանդում են 30 դասախոս:
Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ «Գլաձոր» համալսարանի Ընդհանուր իրավագիտության ամբիոնը համագործակցում է ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Դատախազության, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի, ՀՀ փորձագիտական կենտրոնի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ:
«Ընդհանուր իրավագիտության» ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինար: