Հարգելի դիմորդ, «Ասպիրանտուրա» բաժնում ներկայացված է ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ ընդունելության կարգը, առկա մասնագիտությունները, տեղերի քանակը, վարձաչափերը և կատարվող փոփոխությունները։
Ասպիրանտուրայի ընդունելության կարգին և ընթացիկ փոփոխություններին ծանոթանալու համար հետևիր բաժնի մշտապես թարմացվող տեղեկատվությանը:
«Գլաձոր» քոլեջում դասավանդում են ինչպես համալսարանի դասախոսներ՝ գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, այնպես էլ հանրակրթական դպրոցների բարձրակարգ մանկավարժներ:
2005 թվականից Երևանի «Գլաձոր» համալսարանում գործում է ասպիրանտուրայի բաժին, որի ստեղծման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի` 2005թ. որոշումը: Դրանով համալսարանին իրավունք է տրվել իրականացնելու բարձրագույն հետբուհական կրթության մասնագիտական ծրագրեր:
Ասպիրանտուրայի բաժինը գործում է իր կանոնադրության հիման վրա:
ԵԳՀ-ում ասպիրանտուրայի և հայցորդության ընդունելությունն իրականացվում է «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» համաձայն: ԵԳՀ կազմակերպում է ընդունելություն հետևյալ մասնագիտացումների գծով.
ԺԲ.00.01- | «Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն» |
ԺԲ.00.02- | «Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում» |
ԺԲ.00.03- | «Մասնավոր իրավունք-քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության, միջազգային մասնավոր իրավունք» |
ԺԲ.00.04- | «Դատական իրավունք, դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ, հետախուզական գործունեության տեսություն» |
ԺԲ.00.06- | «Միջազգային իրավունք» |
Ժ.01.07- | «Արտասահմանյան գրականություն» |
Ժ.02.07- | «Ռոմանոգերմանական լեզուներ» (մասնագիտական և ոչ մասնագիտական) |
Ը.00.02- | «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» |
Ը.00.03- | «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» |
Է.00.01- | «Հայոց պատմություն» |
ԵԳՀ ընդունում է որակավորման քննություններ հետևյալ մասնագիտացումների գծով:

Մինչ օրս ԵԳՀ ասպիրանտուրան հաջողությամբ ավարտել և թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել մոտ չորս տասնյակ հետազոտող՝ յուրահատուկ ներդրում ունենալով գիտության բնագավառում: