Մասնակցություն միջազգային գիտաժողովի

ԵԳՀ «Լեզուների» ամբիոնի վարիչ Լ. Սահակյանի զեկուցումը «BeyondDomain-Specific Expertise: Metaprofessional Competencies in ESP in EMI Contextsfor Effective International and Intercultural Communication» թեմայով
No items found.

2025թ. ապրիլի 23-ին Երևանի «Գլաձոր» համալսարանը ներկայացավ «Մետապրոֆեսիոնալ հմտությունները որպես միջազգային և միջմշակութային հաղորդակցության գործիք համաշխարհային մասնագիտական միջավայրում» (IV International Conference "Metaprofessional Competencies as dimensionsof International and Intercultural Communication in the Global ProfessionalEnvironment") խորագրով  IV միջազգային գիտաժողովին։ ԵԳՀ Լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ միջազգային գիտաժողովին մասնակցեցին ԵԳՀ Միջազգային հարաբերությունների և Իրավագիտության մասնագիտությունների ուսանողները և Լեզուների ամբիոնի դասախոսները:

Գիտաժողովի կազմակերպիչ կողմը`Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Օտար լեզուների թիվ 1 ամբիոնը և սոցիալ-հումանիտար գիտությունների բարձրագույն դպրոցն էր(PRUE Higher School of Social Sciences and Humanities), հրավիրված էին երկու փորձագետ-բանախոսներ՝ ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սահակյանը և Դոկտոր Նատալյա Ֆրիցլերը` Ռայն-Ռուր համալսարանի (Բոխում), Ռուր-Վեստ համալսարանի (Մյուլհայմ) և Duisburg-Essen համալսարանի (Դորտմունդ) դասախոս:

Կազմակերպիչ կողմի բացման ելույթից հետո Լիլիթ Սահակյանը հանդես եկավ բանախոսությամբ՝ «BeyondDomain-Specific Expertise: Metaprofessional Competencies in ESP in EMI Contextsfor Effective International and Intercultural Communication» թեմայով`ներկայացնելով նեղ մասնագիտական անգլերենի ESP ուսուցման մոդելները, EMI միջավայրում աշխատելու մարտահրավերները, ինչպես նաև միջազգային հաղորդակցության համար անհրաժեշտ մետապրոֆեսիոնալ հմտությունների զարգացմանն ուղղված ռազմավարական քայլերը։

ԵԳՀ ունկնդիր-ուսանողները միջազգային հարաբերությունների բակալավրիատի 1-3րդ կուրսի և իրավագիտության մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի1-ին կուրսերի ուսանողներն էին, ինչպես նաև Լեզուների ամբիոնի դասախոս Կ. Բաղդասարյանը և ամբիոնի լաբորանտ Մ. Հարությունյանը։

Հրավիրող կողմի տեղացի և օտարերկրացի ուսանողները հանդես եկան հետազոտական ելույթներով՝ ընդգծելով մետապրոֆեսիոնալ և միջմշակութային հմտությունների կարևորությունը արդի մասնագիտական համատեքստում` Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի և Վիետնամի օրինակներով։

 

Weekly newsletter
No spam. Just the latest releases and tips, interesting articles, and exclusive interviews in your inbox every week.
Read about our privacy policy.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.