Մարտի 27-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի Հ. Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ք․գ.թ․, դոցենտ Ն. Գրիգորյանի նախաձեռնությամբ կայացավ «Պետության և պետականության ընկալումները արդի միջազգային հարաբերություններում» թեմայով կլոր սեղան-քննարկումը:
Միջոցառման մասնակիցները կազմակերպիչ ԵԳՀ Միջազգային հարաբերությունների և Ընդհանուր իրավագիության ամբիոնի 14 դասախոսներն էին:
Որպես բացման խոսք Ն. Գրիգորյանը ներկայացրեց պետության և պետականության վերաբերյալ տեսահայեցակարգային մոտեցումների զարգացումն արդի միջազգային հարաբերություններում:
Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես եկավ հարցի վերաբերյալ սեփական մոտեցմամբ՝ ներկայացնելով իր դիրքորոշումն ու հնարավոր լուծումները արդի խնդիրները լուծելու ուղղությամբ:
Թեմայի ընդգրկուն լինելը ենթադրում է նմանատիպ քննարկումների պարբերական կազմակերպում: Աշխատաժողովն ամփոփեց ԵԳՀ ռեկտոր, իր. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ժ. Ջհանգիրյանը: