Ֆակուլտետի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ֆակուլտետը ձևավորվել է 1991 թվականին` համալսարանի հիմնադրման սկզբից:

Ֆակուլտետի կազմում գործում է Օտար լեզու ամբիոնը, որի աշխատանքները ղեկավարել են Ա.Շ. Թարվերդյանը, այնուհետև՝ մինչև 2001 թվականը` դոցենտ Ի.Հ. Այդինյանը, 2001-2005թթ.` բ.գ.թ. Լ.Հ. Հովհաննիսյանը, 2005-2009 թթ.` բ.գ.թ. Լ. Անտոնյանը, 2009թ.` բ.գ.թ. Ե.Տ. Մինասյանը, 2010-2011թթ.` բ.գ.դ., պրոֆ. Գ.Ռ. Գասպարյանը:

2012 թվականից ամբիոնի աշխատանքները ղեկավարում է  բ.գ.թ., դոց. Լիլիթ Սերժիկի Սահակյանը:

Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։

2006/2007 ուսումնական տարվանից, «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությանը զուգահեռ գործում է նաև «Թարգմանչական գործ» մասնագիտությունը։

2003/2004 ուսումնական տարվանից Օտար լեզվի ֆակուլտետն անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգին, իսկ 2007/2008 ուսումնական տարվանից ներդրվել է գնահատման կրեդիտային համակարգ։ Այս փոփոխություններին համապատասխան էլ մշակվել են «Օտար լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ» մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները։ Բացի այդ լրամշակվել են նաև Բոլոնիայի գործընթացին համահունչ ուսումնամեթոդական փաթեթներ, որոնք ներառում են ըստ լեզուների իմացության Եվրոպական մակարդակների մուտքային և ելքային մակարդակներով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները։

Ֆակուլտետում գիտական աշխատանքը կենտրոնացված է Օտար լեզու ամբիոնում, և գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար պատասխանատու է ամբիոնը:

Ֆակուլտետի աշխատանքում կարևորվում է լավ սարքավորված և հարմարավետ լինգաֆոնային և smart սրահների դերը, որոնք խթանում են օտար լեզուների (անգլերեն, ոուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն) ուսուցումը` բարելավելով ուսանողների արտասանությունը, հնչերանգը, բառապաշարը և բանավոր անկաշկանդ հաղորդակցվելու հմտությունները։

Էլ.հասցե`gladzor.fldep@gmail.com

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ

Join us

Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, մասնագիտական կրթական ծրագրերով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվում է ոլորտի լավագույն մասնագետներով: Ներկայում Օտար լեզու ամբիոնում դասավանդում է 8 դասախոս:

ԵԳՀ «Լեզուներ» ամբիոնի վարիչ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԵԳՀ «Լեզուներ» ամբիոնի դասախոս
ԵԳՀ «Լեզուներ» ամբիոնի դասախոս, դոցենտ
ԵԳՀ «Լեզուներ» ամբիոնի վարիչ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԵԳՀ «Լեզուներ» ամբիոնի դասախոս
ԵԳՀ «Լեզուներ» ամբիոնի դասախոս, դոցենտ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԵԳՀ «Լեզուներ» ամբիոնի դասախոս
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԵԳՀ «Լեզուներ» ամբիոնի դասախոս

Համագործակցություն

«Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ամբիոնը համագործակցում է Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների, ՀՀ դպրոցների, Բրիտանական խորհրդի (British Council Armenia), Ամերիկյան անկյուն (American Corner Yerevan), Ամերիկյան խորհուրդներ (ACCELS) ՄԱՆՄԱՐ (MANMAR), Խաղաղության կորպուս (Peace Corps), Հայ կամավորների ցանց (Armenian Volunteer Network (AMVN), the USA) և այլ կազմակերպությունների հետ: Երևանի «Գլաձոր» համալսարանը ԵՊՀ հետ համագործակցում է պետական որակավորման քննությունների կազմակերպման և գիտահետազոտական ոլորտներում, համատեղ մասնակցություն են ցուցաբերում «Գերմանական լեզուներ» Ժ.02.07 մասնագիտական խորհրդի աշխատանքներին, միջազգային գիտակրթական ծրագրերին, միջազգային կոնֆերանսներին, գիտական սեմինարների: Հանրապետության հանրակրթական դպրոցների հետ համագործակցությունը միշտ համարվել է ԵԳՀ-ի Օտար լեզու ամբիոնի աշխատանքային գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը: Արդեն երկար տարիներ մեր համալսարանի Oտար լեզու և գրականություն մասնագիտության ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնում են Ե. Չարենցի անվան թիվ 67 անգլերենի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցում և մարզային հանրակրթական հաստատություններում:

Միջոցառումներ

Լեզուների ամբիոնը, ամբիոնի՝ հաստատված տարեկան աշխատանքային պլանին, ներբուհական և արտալսարանային միջոցառումների անցկացման նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի գիտահետազոտական ռազմավարությանը համապատասխան,յուրաքանչյուր կիսամյակում կազմակերպում և իրականացնում է ներամբիոնային գիտական սեմինարներ, միջազգային գիտական ֆորումներ, միջազգային գիտագործնական համաժողովներ արտերկրի համագործակից բուհերի հետ, աշխատարան- վերապատրաստումներ ամբիոնի օտար լեզուների դասախոսների և համագործակից դպրոցների և քոլեջների օտար լեզուների ուսուցիչների համար, միջբուհական-միջազգային համատեղ հրավիրյալ առցանց վերապատրաստումներ անգլերենի հայ մասնագետների համար, ինչպես նաև միջամբիոնային ամփոփիչ բաց դասեր և հրավիրյալ անգլերեն առերես կամ առցանց դասախոսություն-վարպետության դասեր և ֆիլմի ցուցադրություն - քննարկումներ բուհի տարբեր մասնագիտությունների ուսումնառողների համար:

Կրթական ծրագրեր

ԵԳՀ Օտար լեզու ֆակուլտետում գործող մասնագիտությունների գծով ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի ակնկալիքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, դասընթացի նկարագիրը և հարցաշարերը: Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային այլ հաստատությունների տվյալ կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականությունը, վերանայվում տարին մեկ անգամ, թարմացվում` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները:

Ակադեմիական օրացույց 2024-2025 ուստարի, 2-րդ կիսամյակ
Գործընթաց Առկա(բակալավր) Հեռակա (մագիստրատուրա)
Ուսումնական պարապմունքներ Փետրվարի 10-մայիսի 28 Մարտ-Ապրիլ
Քննաշրջան
Պարտքերի մարում Առկա(բակալավր) Հեռակա(մագիստրատուրա)
1-ին լուծարքային շրջան
2-րդ լուծարքային շրջան
Ակադեմիական օրացույց 2024-2025 ուստարի, 2-րդ կիսամյակ
Course Code:  
This is some text inside of a div block.
Starting Date:  
This is some text inside of a div block.
Course Credits:  
This is some text inside of a div block.
Course Duration:  
This is some text inside of a div block.
 years
դիմել
Offline Details
Course Code:  
UN5623
Starting Date:  
Fall 2021
Course Credits:  
5
Course Duration:  
4
 years
Online Details
Course Code:  
UN5623
Starting Date:  
Fall 2021
Course Credits:  
5
Course Duration:  
3
 years
Testimonials
Safe to say you will be part of the history created at University. Our alumni have lived the best of their lives here. Here’s what they had to say.
«Երևանի «Գլաձոր» համալսարանի դերն ու նշանակությունն իմ հաջողությունների և կայացման գործում անգնահատելի է ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև՝ որպես ինքնուրույն, ազատ մտածողությամբ մարդ և անհատ։
Թեհմինե Մարտոյան
|
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող
«Գլաձորը» մեծ դեր ունի իմ` որպես իրավաբանի կայացման հարցում: Համալսարանն ավարտելուն պես սկսել եմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մինչ օրս սիրով համագործակցում և հնարավորության դեպքում օգնում եմ մերօրյա գլաձորցի ուսանողներին պրակտիկ գործունեության բարելավման գործում:
Արա Զոհրաբյան
|
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Երևանի «Գլաձոր» համալսարանում ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ինձ համար եղան իրավագիտության այբուբենը: Այստեղ հանդիպեցի ոլորտի առաջին ուսուցիչներիս՝ նրանցից յուրացնելով իրավաբանորեն մտածելու և վերլուծելու հմտություններ:
Արսեն Մկրտչյան
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր
«Գլաձոր» համալսարանում հնարավորություն եմ ունեցել գիտելիքներ և անձնական ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել հրաշալի մասնագետներից; ԲՈՒՀ-ն ավարտել եմ կարմիր դիպլոմով ու հարուստ գիտելիքներով, ինչը դարձել է իմ կյանքի, գործունեության, կայացման կարևորագույն բաղադրիչը:
Ալբերտ Գրիգորյան
|
ENGIE ընկերության բիզնես ծրագրերի պատասխանատու