Միջազգային հարաբերություններ
Ֆակուլտետի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ձևավորվել է 1991 թվականին` համալսարանի հիմնադրման օրվանից:
Ֆակուլտետի առաջին դեկանն է եղել պ.գ.թ., դոցենտ Ա. Սարգսյանը:
Ֆակուլտետի հիմնադրումից որոշ ժամանակ անց ստեղծվեց Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնը, որտեղ մինչ օրս  կենտրոնացած է ֆակուլտետի գործունեությունը: Հիմնադրման օրվանից մինչև 2007 թվականը ամբիոնը գլխավորում էր պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Հակոբյանը, իսկ 2007 թվականից՝ պ.գ.թ., դոցենտ Լ. Հովհաննիսյանը, 2019 թվականից՝ պ.գ.թ. Ս. Մանուկյանը, այժմ ամբիոնի վարիչն է՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գրիգորյանը: Ներկայումս ամբիոնը կրում է իր առաջին ղեկավարի` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ անունը:

Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։

2006-2007 ուս. տարվանից ամբիոնը անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգի՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա:

2007 թվականից ներդրված է կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ:
Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնը ծավալում է լայն գիտակրթական գործունեություն: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովներին: Գիտաժողովին ներկայացրած գիտական զեկույցները լույս են տեսնում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ

Join us

«Միջազգային հարաբերություններ» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով, ամբիոնի դասախոսական կազմը մշտապես համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով:
Ներկայումս ամբիոնում դասավանդում է շուրջ 20 դասախոս:

Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պատմական գիտություններ թեկնածու

ԵԳՀ ՄՀ ամբիոնի դասախոս
Պատմական գիտություններ թեկնածու
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԵԳՀ ՄՀ ամբիոնի դասախոս
ԵԳՀ ՄՀ ամբիոնի դասախոս
Քաղաքական գիտություններ թեկնածու, դոցենտ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
ԵԳՀ ՄՀ ամբիոնի դասախոս
Պատմական գիտությունների թեկնածու
Պատմական գիտություններ թեկնածու, դոցենտ
Քաղաքական գիտությունների թեկնածու
ԵԳՀ ՄՀ ամբիոնի դասախոս
Պատմական գիտությունների թեկանծու, դոցենտ
Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համագործակցություն

Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնը համագործակցում է ՀՀ Ազգային Ժողովի, Սահմանադրական դատարանի, ԱԳՆ-ի և տարբեր գործընկեր բուհերի հետ:

Միջոցառումներ

Ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, դերախաղեր և այլն: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ուսանողների հետ համատեղ տարբեր պատմաքաղաքական իրադարձություններին ընդառաջ կազմակերպում և անցկացնում են թեմատիկ միջոցառումներ: Միաժամանակ ամբիոնի նախաձեռնությամբ գործում է ԵԳՀ- ՄՀ-ների ԲԱՆՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԸ, որը իրական հնարավորություն է ընձեռում ինչպես ՄՀ-ների ամբիոնի, այնպես էլ բուհի այլ ամբիոնների ուսանողների շրջանում զագացնելու հանրային խոսքի հմտությունները: 

Կրթական ծրագրեր

ԵԳՀ-ի Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնում գործում են հետևյալ կրթական ծրագրերը՝ 

  • «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության ԲԱԿԱԼԱՎՐԻ պատրաստման հիմնական կրթական ծրագիր
  • «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության ՄԱԳԻՍՏՐՈՍԻ պատրաստման հիմնական կրթական ծրագիր
  • Է.00.01 «Հայոց պատմություն» մասնագիտության գծով ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ հետբուհական կրթական ծրագիր:

ԵԳՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնում գործող առկա մասնագիտությունների գծով Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի վերջնարդյունքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, առարկաների նկարագիրը և հարցաշարերը: 
Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային գիտակրթական հաստատությունների առաջավոր փորձը, որոնք վերանայվում են առնվազն տարին մեկ անգամ, հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները:

Ակադեմիական օրացույց 2024-2025 ուստարի, 2-րդ կիսամյակ
Գործընթաց Առկա(բակալավր) Հեռակա (մագիստրատուրա)
Ուսումնական պարապմունքներ
Քննաշրջան
Պարտքերի մարում Առկա(բակալավր) Հեռակա(մագիստրատուրա)
1-ին լուծարքային շրջան
2-րդ լուծարքային շրջան
Ակադեմիական օրացույց 2024-2025 ուստարի, 2-րդ կիսամյակ
Course Code:  
This is some text inside of a div block.
Starting Date:  
This is some text inside of a div block.
Course Credits:  
This is some text inside of a div block.
Course Duration:  
This is some text inside of a div block.
 years
դիմել
Offline Details
Course Code:  
UN5623
Starting Date:  
Fall 2021
Course Credits:  
5
Course Duration:  
4
 years
Online Details
Course Code:  
UN5623
Starting Date:  
Fall 2021
Course Credits:  
5
Course Duration:  
3
 years
Testimonials
Safe to say you will be part of the history created at University. Our alumni have lived the best of their lives here. Here’s what they had to say.
«Երևանի «Գլաձոր» համալսարանի դերն ու նշանակությունն իմ հաջողությունների և կայացման գործում անգնահատելի է ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև՝ որպես ինքնուրույն, ազատ մտածողությամբ մարդ և անհատ։
Թեհմինե Մարտոյան
|
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող
«Գլաձորը» մեծ դեր ունի իմ` որպես իրավաբանի կայացման հարցում: Համալսարանն ավարտելուն պես սկսել եմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մինչ օրս սիրով համագործակցում և հնարավորության դեպքում օգնում եմ մերօրյա գլաձորցի ուսանողներին պրակտիկ գործունեության բարելավման գործում:
Արա Զոհրաբյան
|
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Երևանի «Գլաձոր» համալսարանում ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ինձ համար եղան իրավագիտության այբուբենը: Այստեղ հանդիպեցի ոլորտի առաջին ուսուցիչներիս՝ նրանցից յուրացնելով իրավաբանորեն մտածելու և վերլուծելու հմտություններ:
Արսեն Մկրտչյան
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր
«Գլաձոր» համալսարանում հնարավորություն եմ ունեցել գիտելիքներ և անձնական ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել հրաշալի մասնագետներից; ԲՈՒՀ-ն ավարտել եմ կարմիր դիպլոմով ու հարուստ գիտելիքներով, ինչը դարձել է իմ կյանքի, գործունեության, կայացման կարևորագույն բաղադրիչը:
Ալբերտ Գրիգորյան
|
ENGIE ընկերության բիզնես ծրագրերի պատասխանատու