Իրավաբաններն այցելեցին Սահմանադրական դատարան
Հոկտեմբերի 23-ին Երևանի Գլաձոր համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ հյուրընկալվեցին Սահմանադրական դատարանում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ դատարանի կառուցվածքին և գործունեությանը: ԵԳՀ և ՀԵՀ ուսանողներին համաժամակ ընդունեց ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը՝ դասախոսության ձևաչափով ներկայացնելով ՀՀ ՍԴ պատմությունը, լիազորություններն ու աշխատանքի առաջնահերթությունները: Բանախոսը նաև պատասխանեց ուսանողների հարցերին: Ինչպես նշեց ՍԴ նախագահը՝ կառույցը միշտ բաց է նման հանդիպումների համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները ապագա իրավաբանների հետ կարող են նպաստել նոր սերնդի մասնագետների կայացմանը և ոլորտի առավել զարգացմանը: