Մայիսի 15-ին Հայաստանում երիտասարդության և ուսանողության տոնին ընդառաջ Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանի, Լեզուներ և միջմշակութային հաղորդակցություն ամբիոնի վարիչ Ա. Սողոմոնյանի նախաձեռնությամբ կայացավ «Լավագույն ուսանող 2026» մրցանակաբաշխությունը։
Մայիսի 20-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Փափուկ հմտություններ․ մարդկանց հետ աշխատելու արվեստը» թեմայով։ Սեմինարի բանախոսն էր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մարքեթինգի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, ԵԳՀ դասախոս Արման Տոնիկյանը:
Դեկտեմբերի 19-ը նշանավորվեց Երևանի «Գլաձոր» համալսարանի հոբելյանական՝ հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումներով։ Օրը մեկնարկեց «Կրթությունը և գիտությունը որպես արժեք» խորագրով գիտաժողովով, որին հաջորդեց տոնական միջոցառումը՝ համալսարանի հյուրընկալ դահլիճում։
Հոբելյանական 35-ամյակի կապակցությամբ Երևանի «Գլաձոր» համալսարանի Գիտական խորհրդի 09.12.2025թ. թիվ 2 որոշմամբ համալսարանի 35-ամյա հոբելյանի կապակցությամբ երկարամյա գիտական աշխատանքի, նվիրվածության, ոլորտում ներդրած անփոխարինելի ավանդի, համալսարանի զարգացման և հեղինակության բարձրացման համար շնորհվեցին Ոսկե Հուշամեդալներ
Դեկտեմբերի 19-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում կայացավ «Կրթությունը և գիտությունը որպես արժեք» խորագրով գիտաժողով` նվիրված համալսարանի հիմնադրման 35-ամյակին:
2025 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրավաբանական և Միջազգային հարաբերություններ ֆակուլտետների ուսանողները Կարիերայի կենտրոնի ղեկավար Է. Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել են Սահմանադրական դատարան:
Տեղեկացնում ենք՝ վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների (այդ թվում` սփյուռքահայերի) «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի հոկտեմբերի 10-ը:
Երևանի «Գլաձոր» համալսարանը վերջերս Փոխըմբռնման հուշագրեր ստորագրեց Վրաստանի Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի և Տաջիկստանի կոմերցիայի պետական համալսարանի տնտեսության և առևտրի ինստիտուտի հետ։
Օրերս Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցավ 2024-25 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ «Գլաձոր» քոլեջի, բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ԵԳՀ ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժ Ջհանգիրյանը, ամբիոնների վարիչներն ու դասախոսները։