Հոկտեմբերի 30-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցավ Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը։ Կենտրոնը հիմնադրվել է համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ և գործելու է ամբիոնի կազմում՝ նպատակ ունենալով խթանել իրանագիտական ուսումնասիրությունները, զարգացնել գիտահետազոտական գործունեությունը և նպաստել հայ-իրանական կրթական, գիտական ու մշակութային կապերի ընդլայնմանը։
ԵԳՀ «Լեզուների» ամբիոնի վարիչ Լ. Սահակյանի զեկուցումը «BeyondDomain-Specific Expertise: Metaprofessional Competencies in ESP in EMI Contextsfor Effective International and Intercultural Communication» թեմայով