Օտար լեզու

Ողջույնի խոսք

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ֆակուլտետի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել ֆակուլտետի ուսումնական և գիտական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի, աշխատակազմի մասին անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև կարող եք ծանոթանալ ֆակուլտետի ուսանողների արտալսարանային կյանքին:

Սիրով`
ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչբ.գ.թ., դոց.,

 ALAP INTESOL (Անգլիա) միջազգային սերտիֆիկացված մասնագետ

Լ.Ս. Սահակյան

Ֆակուլտետի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ֆակուլտետը ձևավորվել է 1991 թվականին` համալսարանի հիմնադրման սկզբից:

Ֆակուլտետի կազմում գործում է Օտար լեզու ամբիոնը, որի աշխատանքները ղեկավարել են Ա.Շ. Թարվերդյանը, այնուհետև՝ մինչև 2001 թվականը` դոցենտ Ի.Հ. Այդինյանը, 2001-2005թթ.` բ.գ.թ. Լ.Հ. Հովհաննիսյանը, 2005-2009թթ.` բ.գ.թ. ԼԱ.Անտոնյանը, 2009թ.` բ.գ.թ. Ե.Տ. Մինասյանը, 2010-2011թթ.` բ.գ.դ., պրոֆ. Գ.Ռ. Գասպարյանը:

2012 թվականից ամբիոնի աշխատանքները ղեկավարում է  բ.գ.թ., դոց. Լիլիթ Սերժիկի Սահակյանը:

Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։

2006/2007 ուսումնական տարվանից, §Օտար լեզու և գրականություն¦ մասնագիտությանը զուգահեռ գործում է նաև «Թարգմանչական գործ» մասնագիտությունը։

2003/2004 ուսումնական տարվանից Օտար լեզվի ֆակուլտետն անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգին, իսկ 2007/2008 ուսումնական տարվանից ներդրվել է գնահատման կրեդիտային համակարգ։ Այս փոփոխություններին համապատասխան էլ մշակվել են «Օտար լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ» մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները։ Բացի այդ լրամշակվել են նաև Բոլոնիայի գործընթացին համահունչ ուսումնամեթոդական փաթեթներ, որոնք ներառում են ըստ լեզուների իմացության Եվրոպական մակարդակների մուտքային և ելքային մակարդակներով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները։

Ֆակուլտետում գիտական աշխատանքը կենտրոնացված է Օտար լեզու ամբիոնում, և գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար պատասխանատու է ամբիոնը:

Ֆակուլտետի աշխատանքում կարևորվում է լավ սարքավորված և հարմարավետ լինգաֆոնային և smart սրահների դերը, որոնք խթանում են օտար լեզուների (անգլերեն, ոուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն) ուսուցումը` բարելավելով ուսանողների արտասանությունը, հնչերանգը, բառապաշարը և բանավոր անկաշկանդ հաղորդակցվելու հմտությունները։

Էլ.հասցե` gladzor.fldep@gmail.com

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ

Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, մասնագիտական կրթական ծրագրերով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվում է ոլորտի լավագույն մասնագետներով: Ներկայում Օտար լեզու ամբիոնում դասավանդում են 11 դասախոս, իսկ ամբիոնի աշխատանքները համակարգում է լաբորանտը:

Համագործակցություն

«Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ամբիոնը համագործակցում է Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների, ՀՀ դպրոցների, Բրիտանական խորհրդի (British Council Armenia), Ամերիկյան անկյուն (American Corner Yerevan), Ամերիկյան խորհուրդներ (ACCELS) ՄԱՆՄԱՐ (MANMAR), Խաղաղության կորպուս (Peace Corps), Հայ կամավորների կորպուս (Armenian Volunteer Corps – AVC) և այլ կազմակերպությունների հետ:

Երևանի «Գլաձոր» համալսարանը ԵՊՀ հետ համագործակցում է պետական որակավորման քննությունների կազմակերպման և գիտահետազոտական ոլորտներում, համատեղ մասնակցություն են ցուցաբերում «Գերմանական լեզուներ» Ժ.02.07 մասնագիտական խորհրդի աշխատանքներին, միջազգային գիտակրթական ծրագրերին, միջազգային  կոնֆերանսներին, գիտական սեմինարների:

Հանրապետության հանրակրթական դպրոցների հետ համագործակցությունը միշտ համարվել է ԵԳՀ-ի Օտար լեզու ամբիոնի աշխատանքային գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը: Արդեն երկար տարիներ մեր համալսարանի Oտար լեզու և գրականություն մասնագիտության ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնում են Ե. Չարենցի անվան թիվ 67 անգլերենի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցում և մարզային հանրակրթական հաստատություններում:

Կրթական ծրագրեր

ԵԳՀ Օտար լեզու ֆակուլտետում գործող մասնագիտությունների գծով ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի ակնկալիքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, դասընթացի նկարագիրը և հարցաշարերը: Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային այլ հաստատությունների տվյալ կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականությունը, վերանայվում տարին մեկ անգամ, թարմացվում` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները: