Ուսանողական գիտական ընկերություն

Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ԵԳՀ ուսանողներին միավորող ընկերություն է, որի հիմնական նպատակն է աջակցել ու նպաստել ԵԳՀ ուսանողների կրթական, գիտական, հետազոտական, ստեղծագործական գործունեությանը, ինչպես նաև կազմակերպել ու համակարգել այդ գործունեությունը:

Երևանի «Գլաձոր» համալսարանի ՈՒԳԸ-ն ձևավորվել է 1990 թվականին և գործում է իր կանոնակարգի հիման վրա: Մինչ օրս այն մեծ հնարավորություն է տալիս ուսանողներին բացահայտել իրենց գիտական-հետազոտական հետաքրքրությունները, զարգացնել հետազոտական ունակությունները, կատարել գիտական ուսումնասիրություններ գիտության տարբեր բնագավառներում:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ավարտին կազմակերպվում և իրականացվում են ՈՒԳԸ լիագումար և սեկցիոն գիտական նստաշրջաններ: Լավագույն աշխատանքներ ներկայացրած ուսանողները պարգևատրվում են: