Միջազգային Համագործակցություն

Նպատակ ունենալով զարգացնել և բարելավել ակադեմիական ծրագրերը, ուսանողների, հետազոտողների, պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային շարժունությունը, ինչպես նաև երիտասարդների արագ ինտեգրումը աշխատաշուկայում` ԵԳՀ-ն համագործակցում է ինչպես կրթական, այնպես էլ ոչ կրթական հաստատությունների հետ (պետական, մասնավոր, ազգային և միջազգային): Ստորագրված պայմանագրերի, համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի հիման վրա, ԵԳՀ-ն համագործակցում է հետևյալ կրթական և ոչ կրթական հաստատությունների հետ՝

·         Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարան (Ռուսաստան)

·         Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան

·         Իրանի արդյունաբերական կառավարման ինստիտուտ (ԻԻՀ)

·         Զալցբուրգի համալսարան (Ավստրիա

·         «Հայ կամավորական ցանց» (ԱՄՆ)

·         Եվրոպական գիտական ինստիտուտի (Իսպանիա)

·         Mediterranea Մարդու իրավունքների հետազոտությունների միջազգային կենտրոն (Իտալիա)

·         Փորձաքննությունների ազգային բյուրո

·         Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն

·         Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն

·         Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատ
Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Կրթահամալիր

·         ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

·         Մի շարք ավագ դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ։

2009թ-ից մինչ օրս «Գլաձոր»-ը համագործակցում է ՏԵՄՊՈՒՍ (ԷՐԱՍՄՈՒՍ +) կրթական դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ազգային, ԵՄ և տարածաշրջանային երկրների բուհերի հետ: