Ռեկտորի ողջույնի խոսք

Հարգելի´ այցելուներ

Երևանի «Գլաձոր» համալսարանն իր 32-ամյա պատմության ընթացքում անցել է զարգացման տարաբնույթ, բայց ուրույն ճանապարհ՝ ապահովելով կրթական բարձր մակարդակ. որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, հարուստ ուսումնական, առարկայական ծրագրեր և, իհարկե, գիտական ներուժ: Ի դեմս «Գլաձորի»` առաջ եկավ ՀՀ կրթական մասնավոր բուհական համակարգը, որը նոր և խոստումնալից երևույթ էր հայ իրականության մեջ:

«Գլաձոր» համալսարանը, կարևորելով իր ուսանողների մասնագիտական կատարելության ձգտումը, առաջնորդվում է այնպիսի ուսումնական ծրագրերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին` նպաստելով նաև կրթության զարգացմանը տարածաշրջանում և սփյուռքում: Տալով բարձրակարգ շրջանավարտներ Հայաստանի գիտակրթական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներին` վստահ կարող ենք ասել, որ մեր բուհը, իրոք, դարձել է պատմական Գլաձորի արժանի շարունակողը: Ճիշտ է, այս փաստը ոգևորիչ է, բայց և պարտավորեցնող, որ ժամանակակից կրթական համակարգում միշտ պահենք ու պահպանենք «Գլաձորին» հատուկ և յուրօրինակ դիմագիծը:

Տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ մեր համալսարանը 2001թ. հուլիսի 25-ին Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից առաջինը հավատարմագրվեց: Բուհը մասնակցել է նաև կրթական համակարգերի ներդրման գործընթացների և պատասխանատվությամբ կյանքի կոչել դրանք: Մասնավորապես, ներդրվել են բարձրագույն կրթության եռաստիճան` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, այդ թվում` ուսուցման կրեդիտային համակարգերը, որոնց արդյունավետ և կատարյալ իրագործմանն են ուղղված «Գլաձորի» պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերը: «Գլաձորն» այսօր արդեն ունի պետպատվերի և տարկետման իրավունք:

Արդի ժամանակաշրջանն ուղեկցվում է կրթության ոլորտում կատարվող արմատական փոփոխություններով, ինչը վաղուց արդեն ակնհայտ է նաև մեր բուհում, որտեղ, կարևորելով ուսանողների մասնագիտական կատարելության ձգտումը, որակյալ կրթության տրամադրումը, հետևողական աշխատանքներ ենք կատարում ուսումնական և կրթական ծրագրերի վերանայման, նյութատեխնիկական բազայի թարմացման և հարստացման ուղղությամբ: Այդ մասին են վկայում ինչպես գործող մասնագիտությունների շարունակական զարգացումն ու կատարելագործումը, այնպես էլ նոր՝ պահանջարկին համապատասխան մասնագիտությունների ներդրումը: Դրա իրականացմանն է միտված համալսարանում ձևավորված, հանրապետությունում միակ՝ «Կրիմինալիստիկական գործունեություն» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կրիմինալիստ իրավաբանների որակավորման բարձրացումը, նպաստել ինչպես գիտական, այնպես էլ պրակտիկ ոլորտի կատարելագործմանը:

Կրթական գործընթացներից բացի` «Գլաձոր»-ում զարգանում է գիտական միտքը: Համալսարանի շուրջ 35 շրջանավարտ գիտությունների թեկնածու են: Նրանցից շատերը դասավանդում են հայաստանյան պետական և մասնավոր բուհերում` ապագա սերունդներին փոխանցելով մեր բուհում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Ի պատիվ «Գլաձոր ի»` շրջանավարտները ղեկավարում են մի շարք պետական կառույցներ ՀՀ-ում և մեր երկիրը ներկայացնում միջազգային տարբեր ոլորտներում:

«Գլաձոր» համալսարանն ունի 9 մասնագիտությունների գծով թեկնածուական, դոկտորական դիսերտացիաների թեմաներ հաստատելու և գիտական ղեկավարներ նշանակելու, ինչպես նաև թեկնածուական մինիմումներ ընդունելու իրավունք:

Շուտով վերջնարդ յունքի կհասնի 2017թ. հունվարից մեկնարկած ՆՄՀ դրամաշնորհային ծրագրիրը, որի երկու փուլերն արդեն իրականացված են: Համալսարանում ստեղծվում է նյութատեխնիկական ժամանակակից բազայով հագեցած քրեագիտության ուսումնափորձագիտական կենտրոն, որը կնպաստի ուսանողների պրակտիկ հմտությ ուններ ի և կարողություններ ի զարգացմանը, նոր ներդրվող «Կրիմինալիստիկական գործունեություն և դատական փորձագիտություն» բակալավրիական և մագիստրոսական ծրագրի ապահովմանը:

Մեր նվաճումներից մեկն էլ «Գլաձոր» կրթահամալիրում աստիճանաբար ամրապնդվող համանուն դպրոցն է, որն առաջնորդվելով երբեմնի դպրոցին վայել կրթական պահանջներով ու որակներով` նպաստում է հայկական կրթության մրցունակության բարձրացմանը: Վաստակաշատ ուսուցիչները, իրենց ոլորտներում բանիմաց մասնագետներն էլ, հիմնական գիտելիքներից բացի, սովորեցնում են մտածել, տրամաբանել, առաջնորդել` վստահ լինելով, որ նաև «Գլաձորի» աշակերտները կհասնեն բարձունքների տարբեր ոլորտներում:

Մենք ստեղծել ենք լավագույն մասնագետ դառնալու բոլոր հնարավորությունները, որոնց ճիշտ օգտագործումը կստեղծի Ձեր ապագան։ Օգտվեք Ձեր իրավունքների ճիշտ իրացումից և ապագան կանխատեսելի կլինի։ Գտեք Ձեր ապագան Երևանի «Գլաձոր» համալսարանում։  

«Գլաձոր»-ի հաջողություններն ու ձեռքբերումները վկայում են այն մասին, որ կրթահամալիրը հիմնադրման օրվանից կատարում է որակյալ կրթություն ապահովելու առաքելությունը` ամրագրելով իր ուրույն դերն ու նշանակությունը ՀՀ կրթական համակարգում:

Ժորա Դանիելի Ջհանգիրյան
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր,
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր