Ներպետական Համագործակցություն

Երևանի «Գլաձոր» համալսարանը պայմանագրերի, համաձայնագրերի և համագործակցության հուշագրերի հիման վրա համագործակցում է կրթական և ոչ կրթական մի շարք հաստատությունների (պետական, մասնավոր, ազգային, միջազգային) հետ:

Նպատակ ունենալով նպաստել ԵԳՀ-ում որակի մշակույթի կայացմանն ու տարածմանը, իրականացնել մասնագիտական կրթության բարեփոխումներ Բոլոնիայի գործընթացի համատեքստում, ինչպես նաև աջակցել որակի ապահովման ներքին և արտաքին համակարգերի զարգացմանը` որակի ապահովման եվրոպական չափանիշներին համահունչ ԵԳՀ համագործակցում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾիԳ-ի հետ:

ԵԳՀ-ում եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան քաղաքականության, ընթացակարգերի, մեխանիզմների և գործիքների մշակման, ԵԳՀ ինստիտուցինալ կարողությունների և ծրագրային հավատարմագրման գործընթացների կազմակերպման և աջակցության համար ԵԳՀ համագործակցում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ:

ԵԳՀ կարևորելով բարձրագույն կրթության և ուսուցման բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցությունը, կրթական ծրագրերի զարգացման և կատարելագործման նոր մեխանիզմների ներդրումը, աշխատաշուկայի կարիքների բացահայտումը, ինչպես նաև շրջանավարտների մրցունակության բարձրացումն ու զբաղվածության ապահովումը, համագործակցում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» (ՀԱԳ(Գ)Մ) հասարակական կազմակերպության հետ:

Գիտակցելով կրթության դերը հանրապետության տնտեսության զարգացման, գործատու կազմակերպությունների մրցունակության բարձրացման գործում, ինչպես նաև ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության զարգացման, աշխատաշուկայում երիտասարդների արագ ինտեգրման անհրաժեշտությունը` ԵԳՀ համագործակցում է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» (ՀԳՀՄ) հետ:

Նպատակ ունենալով համատեղ ուժերով նպաստել հանրապետության կրթական համակարգի զարգացման գործընթացին, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար ստեղծել նորագույն տեխնոլոգիաների միջոցով տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ ԵԳՀ համագործակցում է «ՎԻՎԱ ՍԵԼԼ ՄՏՍ» ՓԲԸ հետ:

Նպատակ ունենալով մեծացնել ԵԳՀ շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները, ԵԳՀ համագործակցում է «Տանժեռ» ՍՊԸ-ի հետ:

ԵԳՀ ուսումնառողների արտադրական, գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպման, ուսանողներին մասնագիտական գործնական հմտությունների ձեռքբերման հնարավորությունների տրամադրման համար ԵԳՀ համագործակցում է ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Դատախազության, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի, ՀՀ բանկային համակարգի, ճյուղային և ֆունկցիոնալ նախարարությունների, առևտրային և ոչ առևտրային տարբեր կազմակերպությունների, Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների, ՀՀ դպրոցների, Բրիտանական խորհրդի (British Council Armenia), Ամերիկյան անկյուն (American Corner Yerevan), Ամերիկյան խորհուրդներ (ACCELS) ՄԱՆՄԱՐ (MANMAR), Խաղաղության կորպուս (Peace Corps), Հայ կամավորների կորպուս (Armenian Volunteer Corps – AVC) կազմակերպությունների, Տիրի բրիտանական միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության, լրատվամիջոցների (թերթեր, հանդեսներ, լրատվական գործակալություններ խմբագրություններ, հեռուստատեսություն, ռադիո, տեեկատվական-գովազդային ծառայություններ) հետ:

ԵԳՀ համագործակցում է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջ ՊՈԱԿ և Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ ՊՈԱԿ, Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջ ՊՈԱԿ հետ:

ԵԳՀ համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: