Ուսանողական խորհուրդ

Ողջույնի խոսք

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողական խորհրդի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել խորհրդի գործունեության, իրականացվող միջոցառումների, առաջիկա ծրագրերի և նախագծերի մասին տեղեկություն, բացի այդ կարող եք հետևել համալսարանի ուսանողական կյանքին, տեղեկանալ ուսումնառությանն առնչվող հարցերի մասին ուսանողների կարծիքներին:

Սիրով`
Երևանի «Գլաձոր» համալսարանի
Ուսանողական խորհրդի նախագահ`
Մարինե Մկրտչյան

Ուսանողական Խորհրդի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1990թ-ին: ՈւԽ կայացմանը նպաստել և վերջինիս աշխատանքները ղեկավարել են Նարինե Ալեքսանյանը, Գևորգ Մկրտչյանը, Արուսյակ Սարիբեկյանը, Մամիկոն Խուրշուդյանը, Ռիմա Այդինյանը, Զարուհի Սարգսյանը:

2014թ-ից ՈւԽ աշխատանքները նախագահում է Մարինե Մկրտչյանը:

ԵԳՀ Ուսանողական խորհուրդն ուսանողներին միավորող, նրանց շահերի և առաջնահերթությունների ուսումնասիրությամբ և դրանցից բխող խնդիրների իրականացմամբ զբաղվող, քաղաքական կամ այլ նպատակներ չհետապնդվող ընտրովի, ինքնակառավարվող մարմին է, որը գործում է իր կանոնադրության հիման վրա: Վերջինս պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների և լրացումների` նկատի ունենալով ուսանողական կյանքում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները:

Ուսանողական խորհրդի նպատակն է ապահովել Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացին և համալսարանում կազմակերպվող կրթական ու մշակութային միջոցառումներին: