Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոն

Ողջույնի խոսք

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել ամբիոնի ուսումնական և գիտական գործունեության և աշխատակազմի մասին անհրաժեշտ տեղեկություն:

Սիրով`
Երևանի «Գլաձոր» համալսարանի
փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ,
փ.գ.դ., պրոֆեսոր Ա. Սարգսյան

Ամբիոնի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնը հիմնվել է 1991 թվականին, որը մինչև 1997 թիվը ղեկավարել է պ.գ.դ., պրոֆ.  Ստեփան Ստեփանյանը: 1997թ-ից մինչ օրս ամբիոնի աշխատանքները ղեկավարում է փ.գ.դ., պրոֆ., գիտական և ուսումնական աշխատանքների գծով «Գլաձոր» համալսարանի ռեկտորի խորհրդական`  Արամ Հակոբի Սարգսյանը

Տարբեր տարիների ընթացքում ամբիոնի կայացմանը մեծ ավանդ են բերել են նաև փ.գ.դ., պրոֆ. Հրաչիկ Շաքարյանը, փ.գ.թ., դոց. Էդիկ Հարությունյանը, բ.գ.թ., դոց. Լևոն Բաղդասարյանը, հ.գ.թ., դոց. Ալբերտ Նալչաջյանը, հ.գ.թ., դոց. էլյա Զաքարյանը, պ.գ.թ. Սպարտակ Բաղդասարյանը, պ.գ.թ. Ռուզաննա Մկրտչյանը, արվեստագիտ. թեկ., պրոֆ. Հասմիկ Փիլիպոսյանը, քաղաքագիտ. թեկ., դոց. Նելլի Բաղդասարյանը, մանկ. գ.թ., դոց. Հակոբ Թադևոսյանը, փ.գ.թ., դոց. Ալեքսան Բաղդասարյանը և ուրիշները:

Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։

Անցած տարիների ընթացքում ամբիոնում նկատելի աշխատանքներ են իրականացվել ուսումնամեթոդնական և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ։ Դասավանդման և ուսումնամեթոդական աշխատանքներին զուգահեռ ամբիոնի աշխատողները զբաղվում են նաև գիտահետազոտական աշխատանքներով։ Նրանց աշխատանքների մի մասը տպագրվել է համալսարանի կողմից հրատարակվող ժողովածուներում։

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ

Ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվում է դոկտոր-պրոֆեսորներով, թեկնածուներով և դոցենտներով, ոլորտի լավագույն մասնագետներով: Ներկայումս ամբիոնում դասավանդում են վեց դասախոս, իսկ ամբիոնի աշխատանքները համակարգում է լաբորանտը:

Համագործակցություն

Երևանի «Գլաձոր» համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնը համագործակցում է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի համապատասխան ամբիոնների, ինչպես նաև ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի հետ: