Նախապատրաստական Բաժին

Համալսարանում գործում է նախապատրաստական բաժին 10 ամիս տևողությամբ: Նախապատրաստական բաժին կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական կրթություն ունեցողները, ինչպես նաև ավագ դպրոցում սովորող աշակերտները:

Նախապատրաստական բաժնում անվճար կարող են սովորել այն դիմորդները, ովքեր բարձրագույն կրթությունը կշարունակեն «Գլաձոր» համալսարանում: Նախապատրաստական բաժինն ավարտածները մեր բուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների:

Ուսման վարձը 150 000 ՀՀ դրամ է:

Կատարվում է 2015-2016 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.


1.    Հայոց լեզու և գրականություն

2.    Օտար լեզու և գրականություն

3.    Լեզվաբանություն

4.    Միջազգային հարաբերություններ

5.    Լրագրություն

6.    Հաշվապահական հաշվառում և հարկում

7.    Ֆինանսներ

8.    Կառավարում (մենեջմենթ)

9.    Շուկայագիտություն(մարքեթինգ)

10. Իրավագիտություն

11. Կրիմինալիստիկական գործունեություն

12.  Տեղեկատվական տեխնոլոգիաներ