Արդյունավետ դասավանդում և ուսումնառություն

Երևանի «Գլաձոր» համալսարանում «Որակի ապահովման կենտրոնի» ղեկավար Ռիմա Այդինյանի նախաձեռնությամբ կայացավ «Արդյունավետ դասավանդում և ուսումնառություն» խորագրով հերթական սեմինարը: Պարբերաբար իրականացվող միջոցառման նպատակն է վեր հանել կրթության որակի բարձրացմանը խոչընդոտող խնդիրները և գտնել վերջինների լուծման ուղիները:
Ստորև՝ ներկայացված ելույթները.
1.
«Ուսանողների ներգրավվածության և շահադրդվածության բարձրացումը դասավանդման գործընթացում». բանախոս՝ տ.գ.թ. ԵԳՀ ընդ. տնտեսագիտության ամբիոնի վարիչ՝ Խորեն Մխիթարյան:
2.
«Ուսանողների ստեղծագործ մտածողության զարգացմանն ուղղված մոտեցումներ». բանախոս՝ փ.գ.դ., ֆիզմաթ.գ.թ. Մարիամ Գևորգյան:
3.
«Ուսանողի սովորելու մոտիվացիան և դրա խոչընդոտները». բանախոս՝ ԵԳՀ իրավաբանական 2-րդ կուրսի ուսանող Նեկտար Մելիքյան:
4.
«Նախագծերի վրա հիմնված ուսուցում» (ուսանողակենտրոն ուսուցման մոտեցում). բանախոս՝ պ.գ.թ., ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյան:
5.
«Նախագծային մեթոդի գրավչությունը և նախագծային աշխատանքի արդյունավետ կազմակերպման քայլաշարը». բանախոս՝ բգթ., դոցենտ, լեզուների ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյան:
6.
«Հիբրիդային ուսուցումը որպես դասավանդման նոր մոդել». բանախոս՝ ի.գ.թ., դոցենտ Հասմիկ Ստեփանյան:
Ելույթներին հաջերդեցին հարց-քննարկումները՝ ծնունդ տալով առաջիկա ծրագրերի: